0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Պաշտոնական. Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է «Փյունիկի» փոխնախագահ

Ուրախ ենք տեղեկացնելու,որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ է նշանակվել ղեկավարման պաշտոններում մեծ փորձ ունեցող Սուրեն Բաղդասարյանը:

Սուրեն Բաղդասարյանը 1986-93թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը:

1987-89թթ. ծառայել Է խորհրդային բանակում:

Սուրեն Բաղդասարյանը 1995-2018թթ. ծառայել է Ազգային անվտանգության ծառայության համակարգում՝ զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ: Ծառայության ընթացքում Սուրեն Բաղդասարյանը արժանացել է մի շարք պետական պարգևների:

2018 թվականին հիմնադրել է «Շիլդ» ընկերությունը, որի գործունեությամբ զբաղվել է մինչև 2021 թվականը:
 
2021-2022թթ. Սուրեն Բաղդասարյանը ղեկավարել է Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայությունը:

Մենք վստահ ենք, որ պարոն Բաղդասարյանի մեծ փորձը բազմաթիվ հաջողություններ կբերեն «Փյունիկին»:

Մաղթում ենք արդյունավետ և հաջողակ աշխատանք նոր պաշտոնում:

Վերջին նորություններ