0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Թեմուր Ջիկիան և Նիկիտա Ալեքսեևը համալրել են «Փյունիկը»

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» են տեղափոխվել 26-ամյա ռուս հարձակվող Թեմուր Ջիկիան և 23-ամյա ռուս դարպասապահ Նիկիտա Ալեքսեևը։

Թեմուրն ակումբային կարիերան սկսել է «Սպարտակ-2»-ում։ Այնուհետև, մեր նորեկը մեծամասամբ պաշտպանել է ռուսական ակումբների գույներն ինչպիսիք են՝ «Մոսկվան», «Դոմոդեդովոն», «Խիմկին», «Արարատ-Մոսկվան», «Զորկիյը», «Կոլոմնան»  և Ուլյանովսկի «Վոլգան»։  

Հաջորդիվ Ջիկիան հանդես է եկել «Ուրարտուի» կազմում և դարձել ոսկե դուբլի հեղինակ՝ նվաճելով Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսն ու դարձել գավաթակիր։ Թեմուրը պաշտպանել է նաև բելառուսական ԲԱՏԷ-ի գույները։

Ռուս ֆուտբոլիստն իր կարիերայում անցկացրել է 158 հանդիպում, դարձել 43 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Նիկիտա Ալեքսեևը «Փյունիկում» հանդես կգա վարձակալական հիմունքներով մինչև հունիսի 31-ը:

Նիկիտան մեզ է միացել ռուսական «Ուրալից», որի գլխավոր թիմում իր նորամուտը նշել է 2022 թվականին՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակում:

23-ամյա դարպասապահը պաշտպանել է նաև հայրենի երկրի «Նոստայի» և «Մաստեր-Սատուրնի» գույները:

Բարի գալուստ ենք մաղթում մեր նորեկներին

Վերջին նորություններ