
«Փյունիկ Աղջիկներ» թիմի դարպասապահ Լիլիթ Բաբայանը հրավիրվել է Հայաստանի կանանց ազգային հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի Լիխտենշտայնի և Ղազախստանի դեմ հանդիպումներին։
Նա հավաքականի ճամբարում կլինի փետրվարի 16-ից 25-ը։ Երկու հանդիպումներն էլ կանցկացվեն Երևանում․ փետրվարի 21-ին Հայաստանի հավաքականը կմրցի Լիխտենշտայնի, իսկ փետրվարի 25-ին՝ Ղազախստանի հետ:
Բաբայանին և մեր թիմին մաղթում ենք հաջողություն։