
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ու «Ռոքարմ» ընկերությունը երկարաձգել են համագործակցությունը՝ շարունակելով խթանել առողջ ապրելակերպն ու սպորտային արժեքները։ «Գառնի Կրիստալլայնը» կշարունակի մնալ երևանյան թիմի ջրի պաշտոնական մատակարարը՝ ապահովելով ֆուտբոլիստներին բարձրորակ, մաքուր և բնական ջրով։
«Ջուրը կյանքի և մարզական հաջողությունների հիմքն է։ Ուրախ ենք «Գառնի Կրիստալլայնի» հետ համագործակցության շարունակության համար, քանի որ որակյալ ջուրն առանցքային նշանակություն ունի մեր ֆուտբոլիստների առողջության և մարզավիճակի պահպանման համար»,– նշել է «Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը։
1999 թվականին հիմնադրված «Ռոքարմ» ընկերությունն իր գործունեության հիմքում դրել է առողջ ապրելակերպի խթանումը՝ սպառողներին առաջարկելով բնական և մաքուր ըմպելիքներ։
«Այս համագործակցությունն ոչ միայն «Փյունիկին» աջակցելու հնարավորություն է, այլև առողջ ապրելակերպի և մարզական ակտիվության կարևորության շեշտադրում։ Ուրախ ենք շարունակել մեր աջակցությունն ակումբին և միասին գրանցել նոր հաղթանակներ»,– ասել է «Ռոքարմ» ընկերության տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։
Ընկերությունն արտադրում է նաև գազավորված ջրեր, հյութեր և պահածոներ՝ հանդես գալով «Գառնի Կրիստալլայն» և «Գառնի Կոլա» ապրանքանիշերով։