0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Վիկտոր Լաֆուենտեն՝ «Փյունիկի» միջազգային գլխավոր սկաուտ

Ուրախ ենք տեղեկացնել, որ սկաուտական ոլորտում մեծ փորձ ունեցող իսպանացի Վիկտոր Լաֆուենտեն միացել է «Փյունիկին»:

«Հերկուլես» ՖԱ-ի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Վիկտոր Լաֆուենտեն տեղափոխվելով ֆուտբոլային մենեջմենթի ոլորտ՝ նշանակալից ազդեցություն ունեցավ իսպանական ֆուտբոլի վրա:
2018 թվականից մինչև 2022 թվականը Լաֆուենտեն «Մուրսիայում» զբաղեցրել է տեխնիկական տնօրենի պաշտոնը: 

2022-2024թթ. Վիկտոր Լաֆուենտեն տեխնիկական տնօրեն է եղել իսպանական «Էլդենսե» ակումբում: Թիմը Լաֆուենտեի օրոք հասել է մինչև Իսպանիայում հզորությամբ երկրորդ առաջնություն՝ Լա Լիգա 2:

Սկաուտինգի և հավաքագրման ոլորտում իր մեծ փորձառության շնորհիվ՝  Վիկտորը առանցքային դեր կունենա թոփ տաղանդների  բացահայտման, տրանսֆերային բանակցությունների և նոր գործընթացների մշակման գործում՝ «Փյունիկ» ՖԱ-ի կազմի համալրման ռազմավարության շրջանակում: 

Իսպանական ֆուտբոլի վերաբերյալ նրա խորը գիտելիքները կուժեղացնեն ակումբի կազմը և կընդլայնեն «Փյունիկի» ներկայությունը միջազգային ասպարեզում:

Մենք անհամբեր սպասում ենք Վիկտորի գործունեությանը և վստահ ենք, որ նրա մասնագիտական փորձը առանցքային դեր կխաղա
«Փյունիկ» ՖԱ-ի ապագան կերտելու հարցում:

Բարի գալուստ Երևան, Վիկտոր:

 

Վերջին նորություններ