«Փյունիկը» Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի խաղում 0:4 հաշվով պարտվեց գործող գավաթակիր «Արարատ-Արմենիային»:
Հանդիպման մեկնարկից 3 րոպե անց մրցակիցը բացեց հանդիպման հաշիվը. գոլով աչքի ընկավ Մարիուս Նուբիսսին: Հանդիպման առաջին խաղակեսում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները 3 գնդակի առավելություն ստացան: 8-րդ րոպեին արդյունավետ հարվածով աչքի ընկավ Տենտոն Յենեն, այնուհետև խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ ինքնագոլ գրանցեց Անտոն Բրատկովը:
Երկրորդ խաղակեսում խփվեց հանդիպման վերջին գնդակը, որն էլ իր անվան դիմաց գրանցեց Մարիուս Նուբիսսին՝ ձևակերպելով դուբլ:
Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 12-ին՝ «Ջունիոր Սպորտում» հյուրընկալվելով «Գանձասարին»: