«Փյունիկ» ՖԱ-ի և «Լենդմարկ Կապիտալ» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր։
«Լենդմարկ Կապիտալը» հիմնադրվել է 2019 թվականին ու արագորեն դարձել հայաստանյան և տարածաշրջանային կապիտալ շուկաների նշանավոր մասնակից՝ ցուցադրելով գործառնական արդյունավետության և նվիրվածության բարձր ցուցանիշներ: Ընկերությունն առաջարկում է մուտք դեպի կապիտալի համաշխարհային շուկաներ և դեպոզիտար սպասարկման առաջատար ենթակառուցվածք, ինչը նրան դարձրել է ծառայությունների առաջատար մատակարար Հայաստանում, ԱՊՀ երկրներում և Մերձավոր Արևելքում:
«Ուրախ ենք ողջունել «Լենդմարկ Կապիտալի» հետ համագործակցության մեկնարկի և մեր ակումբի հովանավորների շարքը համալրելու առթիվ»,- նշեց «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանը։