«Փյունիկ» ակադեմիայում կայացավ 2024-25 մրցաշրջանի մանկապատանեկան ֆուտբոլի Մ13-ից Մ-18 տարիքային խմբերում մեր մարզադպրոցից լավագույնը ճանաչված ֆուտբոլիստների պարգևատրումը։
«Փյունիկ» ՖԱ-ի մարզադպրոցի յոթ ֆուտբոլիստներ տարբեր անվանակարգերում լավագույնն են ճանաչվել։
Մ-18 տ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստ և լավագույն ռմբարկու (24 գոլ) է ճանաչվել Արտյոմ Ալեքսանյանը։
Մ-17 տ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Նարեկ Հակոբյանն, իսկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ Անդրանիկ Երվանդյանը (18 գոլ)։
Մ-16 տ․ առաջնության լավագույն դարպասապահ է ճանաչվել Դանիել Գևորգյանն, իսկ լավագույն ռմբարկու՝ Հայկ Գրիգորյանը (26 գոլ)։
Մ-15 տ․ առաջնության լավագույն կիսապաշտպան է ճանաչվել Նարեկ Ավետիսյանը։
Ֆուտբոլիստներին մրցանակները շնորհեցին «Փյունիկի» գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանը, «Փյունիկի» ակադեմիայի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, ակադեմիայի տեխնիկական տնօրեն Մանուկ Սարգսյանը, «Փյունիկի» սպորտային տնօրեն Դենիս Կուլակովը և ակադեմիայի սպորտային տնօրեն Արամ Գյուլբուդաղյանը։
Իր ելույթի խոսքում շնորհավորելով մրցանակակիրներին՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանը նշեց․
«Սա թող լինի այն փոքր նպատակը, որին դուք հասել եք ձեր կարիերայի ընթացքում։ Ավելի մեծ նպատակների համար պետք է պայքարել, պետք է աշխատել։ Ուզում եմ, որ դուք մեծ, լավ ապագա ունենաք։ Կեցցե՛ք»։