«Ֆասթ Բանկն» ու հայկական ֆուտբոլի առաջատար «Փյունիկ» ակումբն օրերս տեղի ունեցած միջոցառման ընթացքում ազդարարեցին համագործակցության մեկնարկը:
Համագործակցության պայմանագիրը հանդիսավորությամբ ստորագրեցին Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը և մեր ակումբի գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանը։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ այս համագործակցությունը մեր բնական արժեքների արտահայտում է: Այս համագործակցությամբ մենք նաև ցանկանում ենք ներդրում ունենալ մեր ֆուտբոլասեր երեխաների աճին և զարգացմանը: Մենք վստահ ենք, որ համատեղ համագործակցությամբ կունենանք դրական արդյունք»,-ասաց Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը։
«Ֆասթ Բանկն» դառնում է «Փյունիկի» գլխավոր, կանանց և երիտասարդական թիմերի տիտղոսային հովանավորը, ինչպես նաև իր հովանու տակ է առնում նաև «Փյունիկ» ակադեմիայի երկու պատանեկան թիմերը՝ ներդրում կատարելով վաղվա չեմպիոնների կայացման մեջ և ամրապնդելով հայկական ֆուտբոլի ապագա հաղթանակները։
«Շատ կարևորում ենք այս համագործակցությունը: Հուսով ենք, որ Բանկի հետ համագործակցություն շատ լուրջ առաջընթաց կապահովի»,-հավելեց «Փյունիկի» գլխավոր տնօրեն Սուրեն Բաղդասարյանը։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում նոր գործընկերոջը՝ ցուցաբերած վստահության և աջակցության համար։ Համոզված ենք, որ այս համագործակցությունը կբերի նոր, ավելի հնչեղ հաղթանակներ թե՛ խաղադաշտում և թե՛ դրանից դուրս: