«Փյունիկ» ՖԱ-ն ուրախ է հայտարարել նոր համագործակցության մասին «Ջերմուկ Գրուպ» ընկերության հետ։ Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հայկական առաջատար ընկերություններից մեկը դառնում է ակումբի գործընկերը և ջրի մատակարարը։
«Ջերմուկ Գրուպ»-ը տարիներ շարունակ հանդես է գալիս որպես վստահելի և որակյալ հայկական արտադրանքի խորհրդանիշ, իսկ «Փյունիկ» ՖԱ-ն շարունակում է իր առաքելությունը՝ զարգացնել հայկական ֆուտբոլը և ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում։
«Փյունիկ» ՖԱ-ն ողջունում է «Ջերմուկ Գրուպ»-ին ակումբի մեծ ընտանիքում և վստահ է, որ այս համագործակցությունը կլինի արդյունավետ և երկարաժամկետ։