Տեղեկացնում ենք, որ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Մարսաշլոկ» պատասխան հանդիպման մուտքն ազատ է:
Սիրով հրավիրում ենք բոլոր երկրպագուներին ներկա գտնվելու հանդիպմանը, միասին ստեղծելու այն մթնոլորտը, որը կոգեշնչի մեր թիմին և կօգնի հաղթահարել հերթական եվրագավաթային փորձությունը։
Հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին, ժամը 20։00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Միասին՝ հանուն հաղթանակի: