«Փյունիկ Աղջիկների» 6 ֆուտբոլիստուհի հրավիրվել է Հայաստանի կանանց Մ-19 հավաքական

Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը հոկտեմբերի 3-5-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացնում է մարզական հավաք, որից հետո՝ հոկտեմբերի 6-14-ը, կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի մրցաշարին։

Այս կապակցությամբ «Փյունիկ Աղջիկներ» թիմից հավաքական են հրավիրվել Լիլիթ Բաբայանը, Մարիաննա Մարտիրոսյանը, Կամիլա Դանիելյանը, Սոֆի Մհերյանը, Գայանե Թադևոսյանն ու Սյուզաննա Սայրատյանը։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստուհիներին և Հայաստանի կանանց Մ-19 հավաքականին առաջիկա մրցաշարում։

Վերջին նորություններ