Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի 11-րդ տուրի շրջանակում «Փյունիկ Աղջիկները» սեփական հարկի տակ մրցեց «Լեռնային Արցախ-աղջիկների» հետ։
Մանուկ Սարգսյանի թիմն այս խաղում խնդիրներ չունեցավ և 5։1 հաշվով հաղթանակ տարավ։
Մեր թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վերոնիկա Ասատրյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռոզալինա Երիցյանը և Անի Կարապետյանը։ Մրցակցի կազմում միակ գոլը խփեց Գեորջելինե Չիբուոսոն։
«Փյունիկ Աղջիկները» 8 խաղից հետո վաստակած 21 միավորով այս պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում՝ 3 միավորով զիջելով առաջատար «Ուրարտու-աղջիկներին», որը 2 խաղ ավելի է անցկացրել։
Հավելենք, որ առաջնության հաջորդ տուրում՝ նոյեմբերի 11-ին, մեր թիմն արտագնա խաղում կմրցի հենց «Ուրարտու-աղջիկների» հետ։