«Փյունիկ Աղջիկները» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտու-աղջիկների» դարպասը

Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում «Փյունիկ Աղջիկներն» ընդունեց «Ուրարտու-աղջիկներին»։

Մեր թիմը կարողացավ առավելության հասնել 3։0 հաշվով։ «Փյունիկ Աղջիկներից» դուբլի հեղինակ դարձավ Վերոնիկա Ասատրյանը, իսկ մեկ գոլ էլ իր հաշվին գրանցեց Անի Կարապետյանը։

Նշենք նաև, որ երկրորդ կեսում մեր թիմի դարպասապահ Լիլիթ Բաբայանը կարողացավ հետ մղել 11-մետրանոց հարվածը։

Մանուկ Սարգսյանի թիմը 6 խաղից հետո իր ակտիվում ունի 15 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Վերջին նորություններ