
Օգտվելով ազգային հավաքականների խաղերի հետ կապված դադարից՝ մեր թիմը «ՎՏԲ Նովոգորսկ-Դինամո» ուսումնամարզական բազայում ստուգողական խաղում մրցեց Մոսկվայի «Դինամոյի» հետ։
Հանդիպումն ավարտվեց «Դինամոյի» հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Դինամոյականների կազմում իր հաշվին դուբլ գրանցեց Ռոման Նոյշտեդտերը՝ աչքի ընկնելով 67-րդ և 71-րդ րոպեներին։
«Փյունիկն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 20-ին՝ Բարձրագույն խմբի 11-րդ տուրում ընդունելով «Ուրարտուին»։