Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության՝ «Սարդարապատի» նկատմամբ տարած (4։2) հաղթանակից հետո «Փյունիկի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Գյուլբուդաղյանն իր գնահատականը տվեց խաղի վերաբերյալ․
«Շնորհավորում եմ «Փյունիկի» մեր բոլոր երկրպագուներին։ Խաղը հետաքրքիր ու դիտարժան ստացվեց։ Երկու թիմերն էլ փորձում էին իրենց լավ կողմերը ցույց տալ։
Այս խաղը շատ կարևոր էր, որովհետև մեզ մոտ որոշակի փոփոխություններ եղան: Բայց տղաները կամք ցույց տվեցին, տրամադրվեցին ու, փառք Աստծո, հասանք հաղթանակի։ Եվ այս հաղթանակը նրանք նվիրեցին մեր մարզչական շտաբին։
Ֆուտբոլում լինում են նման պահեր, ոչ մեկս էլ զերծ չենք դրանից, բայց փառք ու պատիվ տղաներին, որ կարողացանք պատվով դուրս գալ»։