
«Փյունիկի» 21-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարիերան կշարունակի «Սոչիում»:
Էրիկ Վարդանյանը «Փյունիկում» էր 2014 թվականից: «Փյունիկի» կազմում Վարդանյանն անցկացրել է 69 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ.
Վարդանյանը 2017 թվականից հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրած 3 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ:
Վարդանյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի արդյունքներով «Armenian Soccer» կայքի անցկացրած քվեարկության արդյունքում ճանաչվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
2018/19 մրցաշրջանի արդյունքներով Վարդանյանը «Instat»-ի և «Sportal.am»-ի վարկածներով ճանաչվել է նաև առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպան:
«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն և ամենայն բարիք է մաղթում Էրիկ Վարդանյանին նոր ակումբում: