0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

Սեպտեմբերի 12, 19:45, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Ազգային հավաքականների խաղերի հետ կապված կարճատև դադարից հետո, վերսկսվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը։

Մրցաշարային աղյուսակում «Փյունիկն» այս պահին վաստակած 1 միավորով գտնվում է նախավերջին տեղում։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Փյունիկը» մրցելու է «Գանձասար-Կապանի» հետ։

Վիճակագրություն

Թիմերն իրար հետ հանդիպել են 62 անգամ, «Փյունիկը» հաղթել է 29 խաղում, «Գանձասար-Կապանը»՝ 18, գրանցվել է 15 ոչ-ոքի, գնդակների տարբերությունը` 100-60 հօգուտ «Փյունիկի»։

Նախորդ առաջնությունում թիմերի միջև կայացած 4 խաղերում «Փյունիկն» ու «Գանձասար–Կապանը» երկուական հաղթանակ էին տարել միմյանց նկատմամբ։

Վերջին խաղը

Թիմերի վերջին խաղը կայացել է այս տարվա հուլիսի 30-ին, «Փյունիկի»՝ Դիլիջանում անցկացրած ուսումնամարզական հավաքի ընթացքում։ «Գանձասար-Կապանը» ստուգողական խաղում հաղթել էր 2-0 հաշվով։

Երկու համալրում «Փյունիկում»

Օրերս «Փյունիկի» կազմը համալրել են 25-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Գաբելոկը և 26-ամյա դաղստանցի պաշտպան Մագոմեդ Մուսալովը։ Հնարավոր է, առաջիկա խաղում նրանք նորամուտը նշեն «Փյունիկում»։

Ավելացնենք, որ «Գանձասար-Կապան» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա վաղը` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կսկսվի ժամը 19։45-ին։

Խաղը կսպասարկի Հենրիկ Նալբանդյանը։

Վերջին նորություններ