0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

ԲԿՄԱ-ում հանդես եկող «Փյունիկի» 5 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի Մ21 հավաքական

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հունիսի 3-ից կսկսի նախապատրաստությունն ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիների հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին՝ Ֆարերյան կղզիների Տոֆտիր քաղաքի մարզադաշտում:

Մարզական հավաքը կանցկացվի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ 

Հավաքին կմասնակցեն ԲԿՄԱ-ում հանդես եկող «Փյունիկի» ֆուտբոլիստներ Հարություն Մելքոնյանը (դարպասապահ), Սերգեյ Միքայելյանը (դարպասապահ), Կարեն Մուրադյան (պաշտպան), Գրենիկ Պետրոսյանը (հարձակվող) և Լևոն Վարդանյանը (հարձակվող)։

«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Հայաստանի երիտասարդական հավաքականին առաջիկա խաղում։

Վերջին նորություններ