Անդրեյ Տալալաև. «Վստահ եմ, որ «Փյունիկը» մինչև վերջ կպայքարի ամենաբարձր տեղերի համար»

Ինչպես արդեն նշել էինք, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևն ակումբի հետ փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը:

Ռուս մասնագետը հրաժեշտի խոսքով է հանդես եկել:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, երկրպագուներին, ֆուտբոլիստներին և բոլոր աշխատակիցներին: Վստահ եմ, որ թիմը մինչև վերջ կպայքարի ամենաբարձր տեղերի համար:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանին, որ թույլ տվեց աշխատել և զարգանալ թիմի հետ զուգահեռ: Հաջողություն եմ մաղթում «Փյունիկին»:

 

Վերջին նորություններ