
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբում նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, ապա 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի ընտրանու հետ։
Առաջիկա խաղերին մասնակցելու համար «Փյունիկից» Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը և դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը։
«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերում։