0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

11
Ժոել Բոպեսու Պաշտպան
  • Ծննդյան Ամսաթիվ
  • Երկիր
  • 25 Հուն 1995 (տարիք 30)
  • Ֆրանսիա

Կենսագրություն

Մեր նորեկի նախորդ ակումբը եղել է Լիտվայի գործող չեմպիոն «Ժալգիրիսը», որտեղ նա հանդես է եկել 2021 թվականից։ Բոպեսուն լիտվական ակումբի կազմում 3 անգամ դարձել է երկրի չեմպիոն, մեկական անգամ էլ Լիտվայի գավաթակիր և Սուպերգավաթակիր: Հետաքրքական է, որ Ժոելը «Ժալգիրիսի» կազմում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում մասնակցել է «Փյունիկի» դեմ երկու հանդիպումներին։

Պաշտպանը կարիերայի սկզբում խաղացել է ֆրանսիական «Արլեսի» երկրորդ թիմում, այնուհետև՝ «Շատորուում», «Կալեում» և «Էպինալում»։

29-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է նաև Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Սկոպյեի» և «Ռաբոտնիչկիի» գույները։ 2020 թվականին ֆրանսիացին տեղափոխվել է Լատվիա, որտեղ մեկ տարի հանդես է եկել «Ռիգայի» կազմում և դարձել երկրի չեմպիոն։

Բոպեսուն իր կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 276 հանդիպում, դարձել 13 գոլի և 39 արդյունավետ փոխանցման հեղինակ։

+

Ժոել Բոպեսու Նորություններում