0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Պաշտոնական հայտարարություն. Կիրե Ռիստևսկի

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 31-ամյա հյուսիսմակեդոնացի պաշտպան Կիրե Ռիստևսկին:

Ռիստևսկին նախկինում հանդես է եկել հյուսիսմակեդոնական «Պելիստերում», «Ռաբոտնիչկիում», ալբանական «Էլբասանում», «Բիլիշ Բալշում», «Տիրանայում», բուլղարական «Սլավիայում», հունգարական «Վաշաշում» և «Ույպեշտում»։ Նրա նախորդ թիմը եղել է կիպրոսյան «ԱԵԼ Լիմասոլը»։

2020/21թթ․ մրցաշրջանում հյուսիսմակեդոնացի պաշտպանը «Ույպեշտի» հետ նվաճել է Հունգարիայի գավաթը։

Ռիստևսկին խաղացել է նաև իր երկրի Մ-17, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2014թ․-ից հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է 57 խաղ: Նա ընդգրկված էր Եվրո-2020-ում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կազմում և մասնակցել է խմբային փուլի` Ուկրաինայի հավաքականի դեմ հանդիպմանը։

Նշենք, որ ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքն, ըստ Transfermarkt.com կայքի՝ գնահատվում է 350 հազար եվրո։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Կիրե Ռիստևսկիին։

 

Վերջին նորություններ