«Փյունիկը» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետաձգված խաղում Չարենցավանում հյուրընկալվեց «Վանին»:
Մեր թիմը վստահ հաղթանակ տարավ Յուսուֆ Օտուբանջոյի գոլի ու Խոսե Կարաբալյոյի դուբլի շնորհիվ: Այս խաղից հետո «Փյունիկը» իր միավորների քանակը հասցրեց 37-ի ու ամրապնդեց դիրքը 3-րդ հորիզոնականում:
Եղիշե Մելիքյանի ղեկավարած կոլեկտիվը հաջորդ հանդիպումը կանցկացնի ՀՊԼ 21-րդ տուրում` մարտի 1-ին` «Շիրակի» դեմ: