«Փյունիկի»՝ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի Չարենցավանի «Վանի» դեմ խաղում (5:3) դուբլի հեղինակ դարձած Խուան Բրավոն պատմեց իր զգացողությունների մասին:
«Սա բոլորիս հաղթանակն է: Շատ երջանիկ եմ, որ կարողացա երկու գոլ խփել, իսկապես յուրահատուկ խաղ էր, ցանկանում եմ շնորհավորել թիմակիցներիս: Առաջ, «Փյունիկ»: Ինձ համար հիմա դժվար է խոսել, շատ էմոցիոնալ եմ»,-ասաց Բրավոն: