«Փյունիկի» 4 ֆուտբոլիստ հրավիրվել է իր ազգային հավաքականներ՝ մասնակցելու Եվրո-2024-ի ընտրական փուլին և առաջիկա ընկերական խաղերին։
Դարպասապահ Ստանիսլավ Բուչնևն ու կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը ընդգրկվել են Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում։ Պաշտպաններից Կիրե Ռիստևսկին հրավիրվել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, իսկ Նիկիտա Բարանովը` Էստոնիայի։
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին կմրցի Թուրքիայի հետ, իսկ 3 օր անց ընկերական խաղի շրջանակում կընդունի Կիպրոսի ընտրանուն:
Հյուսիային Մակեդոնիայի հավաքականը մարտի 23-ին կխաղա Մալթայի հետ և հավաքը կեզրափակի 4 օր անց՝ Ֆարերյան կղզիների հետ ընկերական խաղով։
Էստոնիայի հավաքականը մարտի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնի Հունգարիայի հետ, իսկ մարտի 27-ին կսկսի Եվրոպայի առաջնության որակավորման փուլը Ավստրիայի հետ խաղով։
Մեր ֆուտբոլիստներին մաղթում ենք հաջողություն: