«Փյունիկ 2007-1» թիմը Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնության Բ խմբի 12-րդ տուրի հետաձգված խաղում 8 անպատասխան գնդակ ուղարկեց «Սարդարապատի» դարպասը և վաղաժամ հռաչկվեց առաջնության չեմպիոն: Մեր թիմից հեթ-տրիկ գրանցեց Զավեն Խուդավերդյանը, մեկական գոլ էլ հեղինակեցին Սերգեյ Հարությունյանը, Արտակ Գալստյանը, Արամ Ահարոնյանը և Աշոտ Գրիգորյանը:
Դավիթ Գրիգորյանի թիմը 4 խաղ պակաս է անցկացրել և ունի գերարդյունավետ ցուցանիշ՝ 74 խփած և ընդամենը 5 բաց թողած գնդակ:
«Փյունիկ 2007-1» թիմը մարտին մասնակցել էր Սոչիում անցկավող պատանեկան մրցաշարին և դարձել փոխչեմպիոն:
Շնորհավորում ենք մեր սաներին չեմպիոնության առթիվ: