
Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում (0:5) մեր թիմի նորեկներից Գուստավո Մարմենտինին փոխարինման մտնելուց հետո գոլի հեղինակ դարձավ։ Բրազիլացին խլեց գնդակը, այնուհետև շրջանցեց պաշտպաններին ու գնդակը անցկացրեց դարպասապահի գլխավերևով։ 29-ամյա հարձակվողը խաղից հետո խոսեց իր զգացողությունների մասին առաջին գոլից հետո, իր մարզավիճակի ու տպավորություններից Հայաստանի առաջնություն վերադարձից հետո։
«Ես շատ ուրախ եմ` նախ և առաջ այն պատճառով, որ թիմը հաղթեց, լավ խաղ անցկացրեց, և իհարկե, շատ երջանիկ եմ իմ առաջին գոլը խփել «Փյունիկում»։
Կարծում եմ՝ ավելացնելու տեղ ունեմ, օրեցօր բարելավում եմ, որպեսզի օգտակար լինեմ թիմին։
Հայաստանի առաջնությունը մեծ աճ է գրանցել այն ժամանակներից ի վեր, երբ ես խաղում էի այստեղ: Հիմա բոլոր խաղերը բարդ են, հեշտ մրցակիցներ չկան, բայց մենք լավ թիմ ենք, բարձրակարգ խաղընկերներ ունեմ, հույս ունեմ որ կկարողանանք չեմպիոն դառնալ»,-ասաց Մարմենտինին։