
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ու «Ռոքարմ» ընկերությունը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր։ «Գառնի Կրիստալլայնը» կդառնա երևանյան թիմի ջրի պաշտոնական մատակարարը։
«Ուրախ ենք ողջունել «Գառնի Կրիստալլայնին» մեր մեծ ընտանիքում։ Մենք հավատարիմ ենք ակումբի որդեգրած փիլիսոփայությանը, իսկ մեր նոր գործընկերը լիովին կիսում է այդ արժեքները, որոնցից մեկը հայկական ինքնության պահպանումն է։ Մեր համագործակցության շրջանակում ձգտելու ենք կերտել պատմական պահեր հայկական ակումբային ֆուտբոլի համար ու խթանել հայկականն ամբողջ աշխարհում»,- ընդգծեց «Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը։
«Ռոքարմ» ընկերությունը հիմնադրվել է 1999-ին ու մինչև օրս զբաղվում է շշալցված բնական և գազավորված ջրերի, գազավորված հյութերի և պահածոների արտադրությամբ։ Ըմպելիքների շուկայում այն հանդես է գալիս Գառնի Կրիստալլայն և Գառնի Կոլա ապրանքանիշերով։ Մեր գործընկերոջ աշխատանքի նախապայմանը մշտապես բարձրակարգ և անվտանգ արտադրանքի ապահովումն է, սպառողի հանդեպ հարգանքն ու հոգատարությունը:
«Այս համագործակցությունը խորհրդանշում է տեղական սպորտային նախաձեռնություններին և երիտասարդ տաղանդներին աջակցելու մեր հանձնառությունը։ Մենք հավատում ենք «Փյունիկին» և անհամբեր սպասում նրանց հետ կիսելու հերթական հաղթանակներն ու նվաճումները։ Հետևե՛ք մեզ և եղե՛ք այս հետաքրքիր ճանապարհորդության մի մասը»,-ասաց «Ռոքարմ» ընկերության տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։