
«Փյունիկից» հեռացան բրազիլացի ֆուտբոլիստներ Ռեժիսը ու Գուստավո Մարմենտինին: Կողմերի միջև պայմանագրերը խզվել են երկկողմանի համաձայնությամբ:
Ռեժիսը մեր թիմին էր միացել այս ամռանը՝ բրազիլական «Նաուտիկո» ակումբից: «Փյունիկի» գույներով 25-ամյա կիսապաշտպանը անցկացրեց 5 հանդիպում և դարձավ մեկ գոլի հեղինակ:
Գուստավո Մարմենտինին մեր թիմին էր միացել ամռան վերջին՝ հունական «Լամիա» ակումբից: Հարձակվողը մեր գույներով մասնակցեց 8 հանդիպման և դարձավ 2 գոլի հեղինակ: 29-ամյա բրազիլացու գոլը «Արարատի» դեմ խաղում (0:5) արժանացել էր հոկտեմբեր ամսվա լավագույնի մրցանակին:
Շնորհակալություն ենք հայտնում և հաջողություն մաղթում ֆուտբոլիստներին հետագա կարիերայում: