
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 30-ամյա գանացի Մերի Էսիֆուլի հետ:
Կիսապաշտպանը կարիերան սկսել է հայրենի երկրի «Ինտելեկտուալ լեդիս» ակումբում, որտեղ հանդես է եկել 13 տարի: Մինչև Հայաստան տեղափոխվելը աֆրիկացին պաշտպանել է իսլանդական «Վիկինգուրի», ֆրանսիական «Գրան Կալե Պասկալի» և նիգերիական «Ռիվերս Էնժելի» գույները:
2021-ին Մերին տեղափոխվել է Հայաստան. այստեղ նա հանդես է եկել ամենատիտղոսակիր ակումբում՝ «Հայասայում»: Երկու մրցաշրջանում Էսիֆուլը դարձել է երկրի կրկնակի չեմպիոն և 16 խաղում հեղինակել 12 գոլ:
Էսիֆուլը «Հայասայի» կազմում մասնակցել է նաև Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերին:
Էսիֆուլը համարվում է Գանայի Կանանց ազգային հավաքակի ֆուտբոլիստ: 2014 թվականից սկսած նա 3 անգամ մասնակցել է Աֆրիկայի Կանանց առաջնությանը: 2016-ին Գանան մայրցամաքի գլխավոր մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր, այդ նվաճման մեջ իր ներդրումն է ունեցել «Փյունիկի» նորեկը:
Մերիին մաղթում ենք հաջողություն և հաղթանակներ «Փյունիկ Աղջիկներ» թիմի հետ: