«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 19-րդ տուրում տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սյունիքի» դարպասը:
Հանդիպման մեկնարկում եռաքայլ կոմբինացիայի արդյունքում Էլեն Քոլմանը գրավեց մրցակցի դարպասը՝ նորամուտի խաղում բացելով գոլերի հաշիվը «Փյունիկի» կազմում:
Երկրորդ խաղակեսում մեր աղջիկները ևս երկու գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը. նախ, 11 մետրանոց հարվածը իրացրեց Արմինե Խաչատրյանը, այնուհետև հանդիպման վերջակետը դրեց վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Անի Ղուկասյանը՝ 3:0:
Արմեն Բարեղամյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 11-ին՝ հյուրընկալվելով մրցաշարային աղյուսակում մեզ հետապնդող «Լեռնային Արցախին»: