Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Փյունիկը» 3:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին: Մեր թիմից գոլով ու գոլային փոխանցմամբ աչքի ընկավ ավագի պարտականությունները կատարող Հովհաննես Հարությունյանը, որը հանդիպումից հետո խոսեց խաղի ընթացքի, արդյունավետության ու իր դերի մասին թիմում: