0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» 3 գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը տնային խաղում

Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Փյունիկը» ընդունել էր առաջնության հետնապահներից ԲԿՄԱ-ին:

Առաջին խաղակեսից հետո թիմերը գնացին հանդերձարան առանց խփված գոլերի: Երկրորդ կեսում Հովհաննես Հարությունյանի ձեռնարկած անցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Խուան Բրավոն, իսկ Յուսուֆ Օտուբանջոն չիրացրած 11 մետրանոցից րոպեներ անց կարողացավ գրավել բանակայինների դարպասը, այնուհետև Միխայիլ Կովալենկոյի փոխանցումից հետո իր անվան դիմաց գոլ գրանցեց Հարությունյանը: Հանդիպման վերջնամասում ԲԿՄԱ-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Հատկանշական է, որ գոլային փոխանցումը կատարեց մեր ակադեմիայի սան Վյաչեսլավ Աֆյանը, որը զինվորական ծառայության ընթացքում պաշտպանում է այս թիմի գույները:

Այսպիսով, «Փյունիկը» գնում է հավաքականների խաղով պայմանավորված միջազգային դադարի: Երևանյան թիմը հավասար միավորներ ունի «Նոայի» հետ, սակայն գլխավորում է աղյուսակը` միմյանց միջև անցկացրած խաղերում առավելության շնորհիվ:

Եղիշե Մելիքյանի թիմը առաջիկա հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին` Աբովյանում մրցելով «Նոայի» հետ:

Վերջին նորություններ