«Փյունիկ Աղջիկներ» թիմից Անի Ղուկասյանը և Մարինե Կարապետյանը հրավիրվել են Հայաստանի կանանց ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ռումինիայի և Բուլղարիայի հետ հանդիպումներին:
Մեր աղջիկները հավաքականին կմիանան մարտի 30-ին: Ընտրանու առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին Ռումինիայի հետ Երևանում, իսկ 4-օր անց տեղի կունենա Բուլղարիայի հետ արտագնա մրցավեճը:
Մեր աղջիկներին մաղթում ենք հաջող մրցելույթներ, իսկ հավաքականին՝ հաղթանակ: