
«Փյունիկ Ակադեմիայից» Արթուր Միխայելյանը, Ալեքսանդր Պետրոսյանը, Հրաչյա Սարգսյանը, Համլետ Ալեքսանյանը, Արթուր Մանուկյանը և Սամսոն Հակոբյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական՝ անցկացնելու Լիբանանի հետ ընկերական խաղ:
Մեր տղաները հավաքականին են միանալու հունիսի 1-ին, իսկ Լիբանան են մեկնելու 3 օր անց:
Մեր տղաներին մաղթում ենք հաջողություն և հաղթական վերադարձ: