0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկն» ավարտեց մրցելույթները Կոնֆերենցիաների լիգայում

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Փյունիկը» 1:4 հաշվով պարտվեց «Ցելեին»:

Հանդիպման մեկնարկը հաջող չէր մեզ համար. Ջեյմս Սանտոսը, 11-րդ րոպեին անհասկանալի կերպով ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից: Սլովենացիները արագ արձագանքեցին քանական առավելությանն և Կլեմեն Նեմանիչի ու Լուկա Բոբիչանեցի գոլերի շնորհիվ դիմակայությունում առավելություն ստացան:

Երկրորդ խաղակեսում կարմիր քարտ ստանալու հերթը «Ցելեինն» էր. գլխավոր մրցավարը երկրորդ ուղիղ կարմիր քարտը ցույց տվեց, այս անգամ Մարիո Կվեսիչին: 64-րդ րոպեին «Փյունիկը» վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ անվրեպ իրացրեց թիմի ավագ Եվգենի Կոչուկը: 

Մեր թիմը հոգեբանական առավելություն էր ստացել ու ճնշում էր մրցակցին, սակայն տանտերերը արդյունավետ օգտագործեցին իրենց ընձեռնված հնարավորությունները. փոխարինման մտած Արմանդաս Կուչիսը 74-րդ և 86-րդ րոպեներին երկու գոլ խփեց ու Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր պարգևեց «Ցելեին»:

«Փյունիկն» այս խաղով ավարտեց մրցելույթները Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանում: Մեր հաջորդ հանդիպումը Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում է՝ «Շիրակի» հետ սեպտեմբերի 1-ին:

Վերջին նորություններ