0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիկները» խոշոր հաշվով հաղթեցին «Ուրարտուին»

Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 2-րդ տուրում «Փյունիկ Աղջիկները» 6:0 հաշվով հաղթեցին «Ուրարտուին»:

Առաջին խաղակեսում մեր թիմը փակեց հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը: Դուբլի հեղինակ դարձավ Սիմենա Գոնգորան, գոլերով մեկական անգամ աչքի ընկան Սոլանժ Կարվալեշը, Արմինե Խաչատրյանը և Սուզուհո Յամասակին:

Երկրորդ խաղակեսում մեր թիմը գոլերի պաշարին ևս մեկն ավելացրեց. ճապոնուհի Յամասակին այս խաղում դարձավ դուբլի հեղինակ՝ վերջնահաշիվը դարձնելով  6:0:

Վերջին նորություններ