0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիկները» 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Ուրարտուի» դարպասը

Հայաստանի Կանանց Բարձրագույն  17-րդ տուրում «Փյունիկ Աղջիկները» 3:0 հաշվով հաղթեցին «Ուրարտուին»:

Հանդիպման առաջին գոլն իր անվան դիմաց գրանցեց Անի Կարապետյանը: 

Կարճ ժամանակ անց, տպավորիչ գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Անի Ղուկասյանը՝ մեկ հպումով գնդակը կախելով դարպասապահի վրայով:

Փյունիցիների վերջին գոլն իր անվան դիմաց գրանցեց Կարինե Մկրտչյանը՝ հաշիվը դարձնելով խոշոր՝ 3:0:

Այս հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ գավաթի հանձնման հանդիսավոր արարողությունը, որը մեր աղջիկները կրկին պահեցին տանը՝ 2-րդ մրցաշրջանն անընդմեջ:

Վերջին նորություններ