
Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը սկսել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը 2025/26 մրցաշրջանի Fastex Պրեմիեր լիգայի և Հայաստանի Գավաթի խաղարկության տնային հանդիպումների համար։
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին։
Հայտում պարտադիր է նշել՝
• Անուն, ազգանուն
• Լրատվամիջոցի անվանում
• Գործունեության բնույթ (լրագրող, օպերատոր, լուսանկարիչ)
Հավատարմագրման հայտի հաստատման մասին լրատվամիջոցները կտեղեկանան պատասխան նամակով։
Հավատարմագրերը կարող եք ստանալ «Փյունիկի» տնային հանդիպումներից առաջ՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահից։