Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի երևանյան դերբիում «Ուրարտուի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0) հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն կարճ ամփոփեց խաղն ու ափսոսանք հայտնեց, որ մամուլի ասուլիսին ներկա չէր որևէ լրագրող․
«Ինձ շատ էին ուրախացրել հետխաղյա նախորդ ասուլիսները, ու հաճելիորեն զարմացել էի լրագրողների հետաքրքրվածությունից։ Եվ այսօր էլ պատրաստվել էի սուր հարցերի ու պատասխանների, բայց, ցավոք, այստեղ ոչ ոք ներկա չէ։
Շատ դժվար խաղ ստացվեց, ու, բնականաբար, մենք լուրջ էինք պատրաստվել այս մրցավեճին։ «Ուրարտուն» շատ լավ էր պայքարում ու ցուցադրեց իրեն բնորոշ խաղը։ Մրցակցի ֆուտբոլիստները գործում էին անձնվիրաբար ու ագրեսիվ: Հաշվի առնելով, որ ես այդ թիմին լավ եմ ճանաչում՝ հավանաբար, այդ տեսանկյունից մեզ համար ավելի հեշտ էր։ Կարող եմ ասել, որ մենք ավելի լավ հանդես եկանք ու արժանիորեն այսօր հաղթեցինք»։