0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Շկուպի». մամուլի ասուլիսների և նախախաղային մարզումի օրը, ժամը և վայրը

Հուլիսի 11-ին, Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Փյունիկը» Գյումրիի քաղաքային մարզադաշտում կմրցի «Շկուպիի» հետ:

Խաղի նախօրեին` հուլիսի 10-ին տեղի կունենա թիմերի գլխավոր մարզիչների մամուլի ասուլիսները և թիմերի մարզումները

Ներկայացնում ենք միջոցառումների ժամանակացույցը՝

Հուլիսի 10, 15:30 - «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի մամուլի ասուլիս

Հուլիսի 10, 16:00 - «Փյունիկի» մարզում (առաջին 15 րոպեն բաց կլինի լրագրողների համար)

Հուլիսի 10, 17:00 - «Շկուպիի» մարզում (առաջին 15 րոպեն բաց կլինի լրագրողների համար)

Հուլիսի 10, 19:00 - «Շկուպիի» գլխավոր մարզիչ Յումիթ Կարանի մամուլի ասուլիս:

Բոլոր միջոցառումները տեղի կունենան Գյումրիի քաղաքային մարզադաշտում:

Հուլիսի 11-ին, ժամը 10:00-ին տեղի կունենա դեպի Գյումրի անվճար ուղևորություն «Փյունիկ» մարզադպրոցից: Ուղևորությանը մասնակցող լրագրողներին խնդրում ենք նախօրոք հաստատել իրենց ներկայությունը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով նամակ:

Խաղին հավատարմագրված լրագրողները անվանաքարտերի հետ կապված հարցերով կարող են զանգահարել +374-94-66-11-43 հեռախոսահամարով:

 

 

Վերջին նորություններ