0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկն» ավարտեց ուսումնամարզական հավաքը

Ավարտվեց մեր թիմի մեկամսյա ուսումնամարզական հավաքն ԱՄԷ-ի Աջման քաղաքում, որն անցկացվեց հունվարի 18-ից փետրվարի 19-ը։

Հավաքի ընթացքում «Փյունիկն» անցկացրեց ընկերական 10 հանդիպում, որոնցում տարավ 4 հաղթանակ, 3 խաղ ավարտեց ոչ-ոքի և կրեց 3 պարտություն։

Հիշեցնենք մեր թիմի արդյունքներն ԱՄԷ-ում կայացած ստուգողական խաղերում․

20․01. «Յունայթեդ Սպորտ» (ԱՄԷ)՝ 5։0

23․01. «Ուրալ», Եկատերինբուրգ (Ռուսաստան)՝ 2։3

27․01․ «Ռիգա» (Լատվիա)՝ 1։1

27․01․ «Ալ Իթիֆակ» (ԱՄԷ)՝ 1։0

03․02․ «Յունան Յուկուն» (Չինաստան)՝ 1։0

03․02․ «Սպարտակ», Մոսկվա (Ռուսաստան)՝ 0։2

11․02․ «Ցինդաո Ուեստ Քոստ» (Չինաստան)՝ 1։1

11․02․ «Դինամո», Սամարկանդ (Ուզբեկստան)՝ 0։3

14.02. «Լոկոմոտիվ», Մոսկվա (Ռուսաստան)՝ 1։1

18.02. «Ռոդինա», երիտ․ (Ռուսաստան)՝ 2։1

«Փյունիկն» արդեն վերադարձել է հայրենիք և կնախապատրաստվի մի քանի օրից վերսկսվելիք մրցաշրջանի գարնանային հատվածին։ Փետրվարի 28-ին մեր թիմը Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում կհյուրընկալվի առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»։

Վերջին նորություններ