0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Գոնսալո Միգելը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել պորտուգալացի աջ պաշտպան Գոնսալո Միգելը։

22-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել պորտուգալական «Ֆեյրենսեի», «Վիտորիա Գիմարայեշի» և «Բոավիշտայի» երիտասարդական թիմերում։ Այնուհետև մեկ մրցաշրջան անցկացրել է «Վիլա Մեա» թիմում։

2023 թվականի ամռանը Միգելը վերադարձել է «Բոավիշտա», որի կազմում 2024/25 թթ․ մրցաշրջանում նա Պորտուգալիայի ուժեղագույնների լիգայում մասնակցել է 19 խաղի, իսկ 1 հանդիպում անցկացրել է երկրի գավաթի խաղարկությունում։

Գոնսալո Միգելի նախորդ թիմը Ռուսաստանի Առաջին լիգայի առաջատարներից` Եկատերինբուրգի «Ուրալն» էր, որտեղ հանդես է եկել նախորդ տարվա օգոստոսից։ Ռուսական թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 8 հանդիպման։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Գոնսալո Միգելին։

Վերջին նորություններ