0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Արտակ Օսեյան․ «Մեր թիմում մրցակցությունը մեծ է»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 4-րդ տուրում «Արարատի» նկատմամբ տարած հաղթանակից (2։0) հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր կարծիքը հայտնեց խաղի մասին, ինչպես նաև պատասխանեց լրագրողների հարցերին․

«Բավական բարդ և էմոցիոնալ խաղ ստացվեց։ Այսօր «Արարատը» շատ խորքից էր պաշտպանվում, ու դժվար էր ճեղքել նման պաշտպանությունը։ Եվ, առհասարակ, վերջին շրջանում «Արարատի» դեմ խաղերը մեզ համար բարդ են ստացվում։ Բայց կարծում եմ՝ այս խաղում բավականաչափ գոլային պահեր ստեղծեցինք, որպեսզի նույնիսկ ավելի շուտ գոլ խփեինք։ Համենայնդեպս, ուրախ ենք հաղթանակի համար։

Չեմ կարծում, թե գոլային պահերի ստեղծման խնդիր ունենք, բայց իրացման հետ կապված՝ միանշանակ ունենք։ Դա ամենօրյա աշխատանքի արդյունքում պետք է բարելավենք, ու մենք էլ դրա վրա արդեն երկար ժամանակ է, ինչ ուշադրություն ենք դարձնում։

Հաշվի առնելով այս վերջին երեք հանդիպումները՝ կարող ենք ասել, որ Գևորգ Տարախչյանն ավելի լավ է հանդես գալիս փոխարինման դուրս գալուց հետո։ Բայց ես իրավիճակին այդպես չեմ նայում։ Թե՛ Գևորգ Տարախչյանը, թե՛ Վյաչեսլավ Աֆյանը, եթե այսպես շարունակեն, ապա միանշանակ ավելի շատ խաղաժամանակ կստանան, որովհետև մեր թիմի ներսում մրցակցությունը մեծ է։ Իսկ նրանք ամեն օր ցույց են տալիս, որ պատրաստ են այդ մրցակցությանը»։

Վերջին նորություններ