0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Արտակ Օսեյան․ «Այս պարտությունից հետո կվերադառնանք ավելի ուժեղ»

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ (0:2) հանդիպումից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը մեկնաբանեց խաղը․

«Շատ կարևոր 3 միավոր կորցրեցինք, բայց կարծում եմ՝ խաղը լավ սկսեցինք, պարզապես մրցակցի 11-մետրանոցից գոլը շատ բան խառնեց։

Ճիշտ է, խաղի ընթացքում ունեցանք հնարավորություններ հավասարեցնելու հաշիվը, բայց չկարողացանք։ Խաղավերջում մեր ճնշումն ավելի շատ քաոսային էր, քան համակարգային ու այդ պատճառով չկարողացանք փրկել խաղը։

Այդուհանդերձ, մենք լավատեսորեն ենք տրամադրված ու կարծում եմ, որ այս պարտությունից հետո մենք ավելի ուժեղ ենք վերադառնալու»։

Վերջին նորություններ