Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է կիսապաշտպան Դանիել Աղբալյանը։ Ավարտվել է ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետը։
Աղբալյանը «Փյունիկին» միացել էր 2025 թվականի հունիսին՝ տեղափոխվելով ԲԿՄԱ-ից։
Նախորդ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 խաղ, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։
Շնորհակալություն ենք հայտնում Դանիելին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։