0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկն» անդամակցել է «Եվրոպական ֆուտբոլը զարգացման համար» ցանցին

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն անդամակցել է EFDN-ին (Եվրոպական ֆուտբոլը զարգացման համար):

Ցանցին անդամակցում են 78 ակումբներ և լիգաներ: Այնպիսի ֆուտբոլային ակումբներ, ինչպիսիք են «Բարսելոնան», «Յուվենտուսը», Միլանի «Ինտերը», Մարսելի «Օլիմպիկը», «Այաքսը», «Ատլետիկ Բիլբաոն», «Չելսին», «Էվերթոնը», «Շալկե-04»-ը, «ՊՍԺ»-ն:

«Փյունիկն» առաջին հայկական ակումբն է, որն անդամակցել է EFDN-ին:

«Եվրոպական ֆուտբոլը զարգացման համար» ցանցը (EFDN) բաղկացած է ֆուտբոլային ակումբներից և ֆուտբոլային միություններից, որոնք հավատարիմ են իրենց համայնքներին և սոցիալական պարտավորություններին և ցանկություն ունեն համագործակցելու և ներգրավվելու եվրոպական մակարդակով:

Ցանցի նպատակն է խթանել ֆուտբոլի ուժը` որպես սոցիալական զարգացման գործիք և աջակցել ցանցի անդամներին ֆուտբոլի միջոցով հասնելու տարբեր թիրախային խմբերի իրենց համայնքներում: Սա ստեղծում է գիտելիքներով կիսվելու համագործակցային միջավայր մարզման մեթոդների բազմազանությունը ընդլայնելու համար, ինչը ուղղակիորեն կնպաստի համայնքների զարգացմանը ողջ Եվրոպայում:

EFDN-ն ուղորդում և աջակցում է եվրոպական ֆուտբոլին համայնքների և սոցիալական պատասխանատվության համատեքստում, այդ թվում նաև համայնքային ծրագրավորոման, մարզադաշտերի մատչելիութան, էկոլոգիապես մաքուր և կայուն բիզնես պրակտիկայի և աջակիցների հետ արդյունավետ կառավարման հարաբերությունների հաստատման բնագավառներում:

Ցանցը բաղկացած է եվրոպական 28 երկրների 78 ակումբներից, լիգաներից և ֆուտբոլային միություններից, որոնք օգտվում են «Եվրոպական ֆուտբոլը զարգացման համար» (EFDN) պաշտոնական ռազմավարական գործընկերությունից «Fare» ցանցի, « Centre for Access in Football Europe»(CAFE), «the Social Football Club Alliance», « European Healthy Stadia Network», «European Club Association» և «UEFA Foundation for Children» կազմակերպությունների հետ:

Վերջին նորություններ