
«Փյունիկի» 25-ամյա պաշտպան Արմեն Մանուչարյանը կարիերան կշաարունակի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող Վոլգոգրադի «Ռոտորում»։
Արմեն Մանուչարյանը «Փյունիկում» էր 2016 թվականից և «Փյունիկի» կազմում անցկացրել է 119 խաղ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Արմեն Մանուչարյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն նոր ակումբում։