
ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ VBET Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը։
«Փյունիկ» - «Ուրարտու» զույգի հաղթողին 1/4 եզրափակչում բաժին կհասնի Հայաստանի գործող գավաթակիր «Նոան»։
Նշենք, որ 1/8 եզրափակիչ փուլի «Փյունիկ» - «Ուրարտու» պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին, ժամը 14:00-ին, «Փյունիկ» մարզադաշտում։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է «Ուրարտուի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։